Գյումրիում հայտնաբերել են տղամարդու դի․ սպանության կասկածանքով որոնվում է հարևանը

Աստղիկ Խաչատրյան 13.03.2024 - 21:10
13.03.2024 - 21:10 դիտում

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։

Պարեկները սահմանազատել են տարածքը իսկ տարածքում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր:

Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ