Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Աննա Կոստանյան 23.09.2024 - 12:34
23.09.2024 - 12:34 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տնտեսվարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ