Գյումրիում լույս աշխարհ է եկել անպտղության բուժման պիլոտային ծրագրի շահառուների առաջին երեխան

Աննա Կոստանյան 21.08.2025 - 17:12
21.08.2025 - 17:12 դիտում

«Այսօր» լրատվականի տեղեկություններով՝ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ է եկել պետական պատվերի շրջանակներում իրականացվող անպտղության բուժման պիլոտային ծրագրի շահառուների առաջին երեխան։ Ծրագիրը մարզերից առաջինը ներդրվել է Գյումրու ԲԿ-ում՝ ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով:

Ծրագիրը հնարավորություն է տալիս անպտղություն ունեցող կանանց անվճար անցնել հետազոտություններ, բուժվել և կատարել ներարգանդային սերմնավորման մինչև վեց փորձ։

Ինչպես նշեցին կենտրոնից, ծրագրի գործարկումից դեռ մեկ տարի էլ չի անցել, և արդեն կանայք պատրաստվում են մայրանալ ։ Այս ծնունդը ծրագրի առաջին արդյունքն է:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ