Գյումրիում երթուղային ցանցը թարմացվում է. սպասում են նոր ավտոբուսների

Հրաչ Սահակյան 19.09.2022 - 20:02
19.09.2022 - 20:02 դիտում

Երկար սպասումից հետո երթուղի են դուրս եկել Գյումրու նոր՝ 6(24) եւ 7(12) համարի երթուղայինները: «Այսօր» լրատվականի հարցախույզը ցույց տվեց, որ տվյալ համարներից օգտվող ուղեւորները գոհ են նոր տրանսպորտային միջոցներից: Նշենք, որ ոչ բոլոր համարներն են անցել նոր մեքենաների շահագործմանը. այս պահին դրանք երեքն են 5(25)-ը, 7(12)-ը եւ 6(24)-ը: Ուղեւորները սպասում են նաեւ մյուս համարների արդիականացմանը՝ հարմար երթեւեկ ունենալու նպատակով:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ