Գյումրիում երթուղային «Գազելը» վրաերթի է ենթարկել տարեց կնոջը

6.05.2025 - 14:47 դիտում

Այսօր առավոտյան, ժամը 10։00-ի սահմաններում վրաերթի դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Գարեգին Նժդեհի փողոցի սկզբնամասում, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի դիմացի հատվածում թիվ 20 համարի երթուղային տաքսին վրաերթի է ենթարկել 85-ամյա կնոջ։

Կինը փողոցը փորձել է անցնել անթույլատրելի հատվածով, ստորգետնյա անցումի դիմացից։ Պատահարի հետևանքով նա ստացել է գլխի, ոտքի, նաև այլ մարմնական վնասվածքներ։ Կնոջը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիները, շտապ օգնության կայանի բուժաշխատողները, այնուհետ տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնից Regions TV-ին հայտնեցին, որ ժամը 10։20-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1940 թ․-ին ծնված Զ. Մ.-ն։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Տարեց կնոջ վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ