Գյումրիում երեխան ընկել է 3-րդ հարկից

Աննա Կոստանյան 14.07.2023 - 13:12
14.07.2023 - 13:12 դիտում

Գյումրու «Մուշ» թաղամասի բազմահարկ բնակարաններից մեկի 3-րդ հարկից ուշ երեկոյան վայր էր ընկել 7 տարեկան տղա, որին տարածքում հսկողություն իրականացնող պարեկները տեղափոխել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ երեխան մահացել է․ ողջ անձնակազմով ժամեր շարունակ պայքարել են երեխայի փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգն է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, ըստ տնօրենի, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, երեկ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց: Պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ