Հոկտեմբերի 28-ին Շիրակի մարզի իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քանի օր առաջ Գյումրիում BMW և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են նշված ավտոմեքենաների համարանիշները, և BMW-ն ու «Մերսեդես»-ը պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
BMW-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Մերսեդես»-ը՝ Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: