Այսօր Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել շտապբուժօգնության ու «Մերսեդես» մակնիշի մեքենաները: 14:00-ին «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել շտապօգնության մեքենայի անձնակազմն ու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Տուժածները 6-ն են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շտապօգնության մեքենայում գտնվող բուժառուն ևս մարմնական վնասվածքներ չունի: