Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին` Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։ Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հյատնում են ՆԳՆ-ից:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի 3 հաբ և մոտ 2 գրամ թափանցիկ զանգվածով փաթեթ:
Ստուգվել է նրա սթափության աստիճանը։ Պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է:
33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։