Գյումրիում ավտոմեքենան բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է

Աստղիկ Խաչատրյան 23.12.2022 - 20:21
23.12.2022 - 20:21 դիտում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։54-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «VAZ-2112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Է., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ