Գյումրիում անցկացվեց դպրոցականների սպորտլանդիայի եզրափակիչ փուլը

7.05.2022 - 15:32 դիտում

Գյումրու խաղերի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի մարզերի, Երեւանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ դասարանների միջեւ սպորտլանդիայի եզրափակիչ փուլը: Բացման արարողությանը ներկայացան տասը մարզերի, մայրաքաղաքի եւ Արցախի հաղթող թիմերը՝ տղաների ու աղջիկների 5-ական մասնակիցներով: Մրցումներին ներկա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը կարեւորեց նմանաբնույթ սպորտլանդիաների դերն ու նշանակությունը:

 

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ