«Գյումրուց ու գյումրեցիներից հեռու մնացեք»․ Նազելի Բաղդասարյանը՝ Վազգեն Մանուկյանին

Հրաչ Սահակյան 16.01.2021 - 00:16
16.01.2021 - 00:16 դիտում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քաղաքական որոշ շրջանակների շահերը սպասարկող և իրեն առաջնորդ հռչակած Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հանդգնել է գյումրեցիներին անվանել «բոմժեր»։

Ցավոք սրտի, նմանօրինակ գործիչների կենսագրությունն ու բառամթերքը տասնամյակներով չի փոխվում։ Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։ Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով։

«Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել». Վազգեն Մանուկյանն` այսօր իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին այսպես էր արտահայտվել
Տեսանյութը` 168.am-ի

0 մեկնաբանություն
3

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ