Գյումրեցուն դանակահարել էր 47-ամյա հարևանը․ ՆԳՆ

Աստղիկ Խաչատրյան 14.03.2024 - 21:37
14.03.2024 - 21:37 դիտում


ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 13-ի ժամը 18.58-ին Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքերով:

Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է:

Ըստ աղբյուրի՝ Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Տիմիրյազևի փողոցի նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել էր 47-ամյա հարևանը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, ապա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ