Գյումրեցի պատանի ֆուտբոլիստների փայլուն հաղթանակը

23.07.2022 - 12:03 դիտում

Շիրակ ֆուտբոլային ակումբի մինչեւ 15 տարեկանների թիմը փայլուն էջ գրեց Հայաստանի այդ տարիքային պատանեկան առաջնությունում: Տանելով բացառապես հաղթանակներ՝ ընդամենը 1 ոչ ոքիի առկայությամբ գյումրեցի ֆուտբոլիստները բացահայտ գերակայությամբ նվաճեցին հանրապետության չեմպիոնի կոչումը: Թիմը խփեց 89, բաց թողեց 11 գնդակ ու 61 միավորով վերջնականապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բավական է նշելը, որ մրցանակակիրների եռյակում տեղ գտած Միկա եւ Ուրարտու թիմերը համապատասխանաբար վաստակեցին 43 ու 38 միավոր: Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել հարձակվող Էմիլ Պապիկյանը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ