Բացահայտել Գյումրու մշակութային հարստության գաղտնիքը, ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։ Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում բացվեց «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» նախագիծի հերթական ցուցահանդեսը. այն իրականացնում է Հայկական կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ եւ Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Նախագծի հեղինակը արվեստաբան Արաքս Մարգարյանն է։