Գյումրեցի մարզիչները փայլեցին ՀՀ Վարչապետի գավաթի խաղարկությունում

Սամվել Աղանյան 29.08.2022 - 16:36
29.08.2022 - 16:36 դիտում

Հայաստանի Վարչապետի գավաթի մրցաշարին գերազանց արդյունքներ արձանագրեցին Գյումրու ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի 2 մարզիչները ազատ ոճ մրցաձեւում: Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, Համահայկական խաղերի արծաթե մեդալակիր Անի Ավետիսյանը 1000 մ մրցատարածությունում գերազանց ոճով իրենից հետ էր թողել բոլոր մրցակցուհիներին, իսկ 52-ամյա Արմեն Հանեսօղլյանը 1500 մ մրցատարածությունում նվաճել էր արծաթե մեդալ: 64-ամյա Էդուարդ Ալագյոզյանն էլ 5-րդն էր հատել 1500 մ լողատարածությունը: Մարզադպրոցի տնօրինությունն ու սաները ծափերով դիմավորեցին մեր հերոսներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ