Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականում

Աննա Կոստանյան 13.07.2022 - 14:07
13.07.2022 - 14:07 դիտում

Հայ մարզիկը ընդունել է այդ երկրի ֆեդերացիայի հրավերքը։

Հայաստանի առաջատար ծանրորդներից Գոռ Մինասյանը հանդես կգա մեկ այլ երկրի հավաքականում։ Այդ մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքով հայտնել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Մենք այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ամեն երկիր կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Այս պարագայում մեր առաջատար «հերկուլեսներից» մեկը կզրկվի մասնակցությունից: Կարելի էր նրանցից մեկին հնարավորություն տալ հանդես գալու այլ երկրի հավաքականում: Եվ ահա, Գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Նա նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում վաստակել անհրաժեշտ վարկանիշային միավորներ Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ–մարզուհի», – ասել է գլխավոր մարզիչը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ