Գյումրեցի ծանրորդը Լեհաստանից վերադարձավ 3 ոսկե մեդալով

Աննա Կոստանյան 26.08.2022 - 16:59
26.08.2022 - 16:59 դիտում

Լեհաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 17 տարեկանների առաջնությունում փայլուն մրցելույթներ ունեցավ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան, 49 կգ քաշային կարգում հանդես եկող Միքայել Չոլակյանը: Երկամարտում ցույց տալով 182 կգ արդյունք ու ամբողջ 5.5 կգ ցուցանիշով գերազանցելով թուրք մրցակցին՝ գյումրեցի ծանրորդը գեղեցիկ ոճով հաղթավակ տարավ՝ ապացուցելով իր բարձր կարգը: 3 ոսկե մեդալով մեր համաքաղաքացին վերադարձել է հայրենի քաղաք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ