Գյումրեցի ծանրորդը գերազանցեց բոլոր սպասելիքները

Սամվել Աղանյան 26.10.2022 - 14:43
26.10.2022 - 14:43 դիտում

Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 23 տարեկանների առաջնությունում ֆանտաստիկ արդյունքներ արձանագրեց գյումրեցի ծանրորդ, 109 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը: Հանրապետության վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանի սանին 2 դեպքում էլ բավարար եղան 2 մոտեցումները: Պոկում վարժությունում գյումրեցի հսկան բարձրացրեց 200 կգ ծանրաձողը, իսկ հրում մրցաձեւում ցույց տվեց 240 կգ արդյունք եւ ամբողջ 50 կգ-ով առաջ անցավ իրեն հետապնդող ուկրաինացի մարզիկ Օլեգ Խազենկոյից՝ ճանաչվեց Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոն: Քիչ է պատահում, երբ ոսկե մեդալակիրն այդքան ուժեղ է լինում փոխչեմպիոնից: Սա Հայաստանի հավաքականի 7-րդ ոսկե մեդալն էր այս առաջնությունում: Այս հաղթանակը հնարավորություն տվեց մեդալների քանակով գերազանցել Թուրքիայի պատվիրակությանը, որը 6 հաղթանակ արձանագրեց իր անվան դիմաց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ