Գյումրեցի բասկետբոլիստուհիները նախապատրաստվում են նոր մրցաշրջանին

Սամվել Աղանյան 19.08.2022 - 14:46
19.08.2022 - 14:46 դիտում

Գյումրու խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլային 2 տարբեր տարիքային աղջիկների թիմերը նախապատրաստվում են նոր մրցաշրջանին խաղացող-մարզիչ Մելինե Գալոյանի գլխավորությամբ: Նախորդ մրցաշրջանը հաջողությամբ ավարտեցին գյումրեցի բասկետբոլիստուհիները: Հայաստանի կանանց առաջնության վճռական հանդիպումներում դրսեւորելով կամք ու պատվախնդրություն՝ մայրաքաղաքի 4 ուժեղագույն ակումբների հետ եռաշրջան դիմակայությունում մեր մարզուհիներն ի վերջո եզրափակեցին լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե պարգեւի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ