Գլոբալ ինովացիոն համաժողովն այս տարի կրել է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը

7.10.2022 - 10:22 դիտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովին: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Նորարարական Հայաստանը ձևավորվում է» պանելային քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանն անդրադարձել է Հայաստանի նորարարական համարձակ օրակարգին, այս ուղղությամբ աշխարհում կիրառվող լավագույն փորձին և օրինակներին:

Քննարկման բանախոսները բովանդակալից երկխոսություն են ունեցել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում մրցունակ միջավայր ստեղծելու ուղղությամբ և այս ոլորտում աշխարհի լավագույն հնգյակում Հայաստանը դիրքավորելու համար հանրային քաղաքականության ծրագրերի վերաբերյալ։

Գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովը Երևանում անցկացվել է հոկտեմբերի 5-6-ը: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) է։ Ամենամյա խոշոր այս միջոցառումն իրականացվել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո։

Այս տարի համաժողովը տեղի է ունեցել «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ