Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին

Աստղիկ Խաչատրյան 23.01.2025 - 22:33
23.01.2025 - 22:33 դիտում

Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։

Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ Կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։

Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։

Վարչապետը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել հայազգի գիտնականի հետ հանդիպումից։

Հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ Դավոսում քննարկեցինք գիտության ոլորտի զարգացմանն ու այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 23 января 2025 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ