Գիշերը Ղրիմը ենթարկվել է հրթիռային հարձակման

Աննա Կոստանյան 24.05.2024 - 15:05
24.05.2024 - 15:05 դիտում

Հինգշաբթի ուշ երեկոյան ուկրաինական բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Ղրիմի վրա։ BBC-ն ներկայացնում է տարբեր տեղեկություններ, որոնց համաձայն՝ Ղրիմի մի շարք շրջաններում պայթյուններ են լսվել, ավերվել է Ալուշտայի մերձակայքում գտնվող ռազմական կապի հանգույցը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում երեք ATACMS հրթիռ է խոցվել, իսկ ծովում երեք անօդաչու նավ է խորտակվել։ Մեկ այլ աղբյուրի տվյալով՝ ուկրաինական բանակը մինչև 16 հրթիռ է արձակել Ղրիմի ուղղությամբ, այդ թվում՝ ATACMS, որոնցից մի քանիսին հաջողվել է ճեղքել ռուսական հակաօդային պաշտպանությունը:

Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի հարձակման թիրախում է հայտնվել միայն «դատարկ առողջարանը», երկու «պատահական անցորդ» էլ մահացել է Սիմֆերոպոլի շրջանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ