Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

1.01.2025 - 20:44 դիտում

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը որոշել են չեղարկել առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:

Երեք երկրի արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ «Վայմարյան եռանկյունու» երկրները լրջորեն մտահոգված են Վրաստանիքաղաքական ճգնաժամով, որի պատճառը «Վրաստանի իշխող կուսակցությանքաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը»:

Նախարարները դեմ են արտահայտվել բողոքի ակցիաների բռնի ճնշմանը և մարդու իրավունքների խախտմանը, այդ թվում՝ խաղաղ հավաքների և լրատվամիջոցների ազատության դեմ գործողություններին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ