Գերմանիայի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Աննա Կոստանյան 11.03.2024 - 13:23
11.03.2024 - 13:23 դիտում

Մարտի 7-ի ժամը 23.25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Ակակի Մ.-ն: Նա 2015 թ. հունվարի 1-ից Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցատեսակների՝ գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից զրկելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ