Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը

Աննա Կոստանյան 9.04.2021 - 12:31
9.04.2021 - 12:31 դիտում

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող ինքնաթիռը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ