«Գերեվարվածների եւ անհետ կորածների խնդրի քաղաքականացումն անթույլատրելի է». Նազելի Բաղդասարյան

Գոհար Ստեփանյան 28.02.2021 - 14:05
28.02.2021 - 14:05 դիտում

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «ֆեյսբուք»-յան իր էջում գրել է.

«Գերեվարվածների եւ անհետ կորածների խնդրի քաղաքականացումն անթույլատրելի է։
Մարդկանց ընտանեկան դժբախտությունը չի՛ կարելի շահարկման առարկա դարձնել, բարոյական սահմաններ կան, որ պարզապես չի՛ կարելի հատել։
Երբ ամեն օր խոսում և շփվում ես գերեվարվածների հարազատների հետ ու զգում՝ թե ինչքան սրտատրոփ, ամեն րոպե սպասում են հարազատների վերադարձին եւ դրան զուգահեռ, մարդիկ անպատասխանատու հայտարարություններով նշում են, որ եռօրյա ժամկետում կարող են գերիների վերադարձ ապահովել, ապա հարց է ծագում.պարոնա՛յք, ի՞նչն է ձեզ խանգարել մինչ օրս ստանձնել այդ առաքելությունը, մի՞թե պաշտոնով է ամեն բան որոշվում։
Ես ցավ եմ ապրում, որ այս մարդկանց ամիսներ տևող տառապանքին դուք ցանկություն չեք ունեցել ձեռք մեկնել։ Քաղաքական ոչ մի օրակարգ և քաղաքական որևէ ուժ իրավունք չունի գերեվարվածների հարցը շահարկել, մարդկանց դարձնել թիրախ։ Մենք բոլորս պետք է լինենք միաբան և գործադրենք առավել ջանքեր, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները հայրենադարձվեն։
Ողջախոհություն եմ մաղթում բոլորին և քաջ գիտակցում, որ ներքաղաքական լարվածությունն այս գործընթացի առաջին իսկ խոչընդոտն է։
Մարդ եղե՛ք, մարդիկ»։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ