Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոցիստեռնը կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

Աննա Կոստանյան 29.08.2024 - 08:57
29.08.2024 - 08:57 դիտում

Օգոստոսի 28-ին՝ ժամը 21։11-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բիտումով բեռնված Volvo մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա. Ֆ. Ռ., ծնված 1982 թ․) կողաշրջվել է. ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք:

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ