Գեղարքունիքում գնացը բախվել է անասունների․ կովերը սատկել են, շարժակազմը՝ վնասվել

Աննա Կոստանյան 27.07.2022 - 13:13
27.07.2022 - 13:13 դիտում

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։

Այդ օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ Վարդենիս-Շորժա 159 կմ պիկետ 4-րդ գծահատվածում գնացքը հարվածել է 2 կովի և անցել։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակարտար Արա Այվազյանի գխավորությամբ, պարզել են, որ խոշոր եղջրավոր անասուններին բախվելու հետևանքով վնասվել է շարժակազմի 2-րդ ինքնակցորդիչի անջատման մեխանիզմը, կոտրվել է թափքին միացնող ուղղահայաց պահպանակը, անջատման մեխանիզմը ինքնակցորդիչի բարձրացնող վալիկին միացնող շղթան, ինչպես նաև թափքի վերջութային ծորակի խողովակը, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղուն» պատճառվել է գույքային վնաս։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ