Գեղարքունիքի մարզում բրուցելոզով վարակված մարդկանց թիվը հասել է 10-ի

31.05.2025 - 23:09 դիտում

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կավկասյանը։

Հիշեցնենք` մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ Չկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք։ Դրանից հետո կենտրոնը գյուղում իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ և ստուգել համայնքի 153 բնակչի:

Արյան լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս 6 դեպք։ Ներկայում իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար իրազեկման միջոցառումներ։

Բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ