Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Աննա Կոստանյան 3.02.2025 - 16:27
3.02.2025 - 16:27 դիտում

Երեկ՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի տղեկություններով, քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, և նրան մահացած հայտնաբերել է գործընկերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ