«Գարմին» ընկերությունը վրդովված է իր արտադրությունը ԱԹՍ-ներում օգտագործելու կապակցությամբ

Հրաչ Սահակյան 5.11.2020 - 00:31
5.11.2020 - 00:31 դիտում

Գարմին» ընկերությունը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ իրենց արտադրատեսակներից մեկն օգտագործվել է «Բայրաքթար»-ի անօդաչու թռչող սարքերում՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անմեղ քաղաքացիական անձանց սպանելու համար։ «Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը և ցավում ենք զոհվածների համար:

Անօդաչու թռչող սարքերում օգտագործվող «Գարմին» արտադրանքը ռազմական չէ, այն նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում օգտագործելու համար: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այս անօդաչու թռչող սարքերում, և հետազոտության արդյունքում համապատասխան գործողություններ ենք ձեռնարկելու մեր արտադրանքը նման դեպքերից պաշտպանելու համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ