Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

22.04.2023 - 16:51 դիտում

Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր առաջինը պայքարը սկսեցին 102 կգ քաշային տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը նախ 178 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ սահմանելով նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Հրում վարժությունում նա զբաղեցրեց 2-րդ տեղը՝ արձանագրելով 214 կգ արդյունք: Երկամարտում Գարիկ Կարապետյանը 392 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: Հրում վարժությունում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն, որը նույնպես բարձրացրեց 214 կգ, սակայն 1-ին տեղը գրավեց անձնական ցածր քաշով:

Այսօր մերոնցից հանդես կգան նաև 109 կգ քաշային Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը, ինչպես նաև 87 կգ քաշային կանայք՝ Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ