Գավառը հռչակվել է Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք

Աստղիկ Խաչատրյան 29.11.2023 - 20:12
29.11.2023 - 20:12 դիտում

Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գավառը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներն այսօր են ամփոփվել:

Մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։

«Փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է ՏԻՄ–երի համար կազմակերպել դասընթացներ՝ երիտասարդական կյանքը ճիշտ կազմակերպելու, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու նպատակով:

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի խոսքով՝ այսօր Գավառում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, և երիտասարդական մայրաքաղաք կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է՝ հավուր պատշաճի ներկայանալու նախատեսվող ծրագրերին և համայնքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը:

Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ