Գառնի գյուղում տուն է այրվել. հայտնաբերվել է մոխրացած դի

Աննա Կոստանյան 27.12.2024 - 14:10
27.12.2024 - 14:10 դիտում

Դեկտեմբերի 27-ին` ժամը 10:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է տունը՝ գույքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ