Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի մանդատները կհանձնվեն Հայկ Ցիրունյանին և Նարեկ Գրիգորյանին

Գոհար Ստեփանյան 8.12.2020 - 11:05
8.12.2020 - 11:05 դիտում

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ԱԺ այսօրվա նիստում տեղեկացրեց, որ իրենց դիմումի համաձայն դադարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի լիազորությունները, և ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատները ստանձնող հաջորդ թեկնածուներին անունները:

«Մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական թեկնածու Հայկ Ցիրունյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Նարեկ Գրիգորյանին»,- տեղեկացրեց Նազարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ