Գայանե Աբրահամյանին կփոխարինի գյումրեցի Կարապետ Մխչյա՞նը

Աննա Կոստանյան 25.09.2020 - 15:18
25.09.2020 - 15:18 դիտում

Համամասնական ցուցակով հաջորդը Կարապետ Մխչյանն է, ով կարող է փոխարինել Գայանե Աբրահամյանին։

Նշենք, որ Կարապետ Մխչյանը 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուն է եղել, իսկ այժմ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կարապետ Մխչյանն ասաց, որ հույս ունի, որ Գայանե Աբրահամյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ կվերցնի իր դիմումը. «Եթե չեմ սխալվում, Ընտրական օրենսգրքով կարգավորումն այնպիսին է, որ համամասնական ցուցակից ընտրված պատգամավորների հարաբերակցությունը 1 տեղի դոմինանտությունը 75 տոկոսը չպետք է գերազանցի ու կարծես թե այս պարագայում ցուցակում հաջորդը ոչ թե ես եմ լինելու, այլ իգական սեռի ներկայացուցիչ»։

Հարցին, եթե ինքը լինի, պատրաստ է մանդատը վերցնել, Մխչյանը պատասխանեց.«Եթե գա այդ օրը, կորոշենք»։

Նշենք, որ հաջորդ իգական սեռի ներկայացուցիչը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանն է, ով Araratnews.am-ի հետ զրույցում չի մեկնաբանել լուրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ