Գաղտնիք ասեմ. առաջարկությունների նոր փաթեթ եմ փոխանցել Ալիևին. Փաշինյան

Աննա Կոստանյան 14.09.2022 - 18:15
14.09.2022 - 18:15 դիտում

Գաղտնիք ասեմ. մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ աշխատանքային խմբի եռակողմ ձևաչափով:

Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ առաջարկությունը նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը», – ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե այդ առաջարկությունը մինչ այս արված հրապարակային հայտարարությունների մասին է, այն է՝ հայկական կողմը պատրաստ է ճանապարհներ բացել, տալ և ստանալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ