«Գազպրոմ»-ն ու SOCAR-ը քննարկում են «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում համագործակցության հնարավորությունը

Աննա Կոստանյան 20.08.2024 - 12:49
20.08.2024 - 12:49 դիտում

«Գազպրոմ»-ը ու ադրբեջանական SOCAR-ը քննարկում են գործընկերությունը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում, ինչպես նաև պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական բազմակողմ գործընկերությունը, հայտնել է ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ «Գազպրոմ»-ի պատվիրակությունը՝ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ, մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին։

««Գազպրոմ»-ի և SOCAR-ի փոխշահավետ, գործընկերային փոխգործակցությունը դինամիկ զարգանում է։ Մասնավորապես, խոսքը «Հյուսիս-Հարավ» նախագծի և 2024-ի սեպտեմբերին գիտատեխնիկական համագործակցության համալիր ծրագրի ստորագրման մասին է»,- ասել է Միլլերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ