Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց թիվը, ՄԱԿ-ի գնահատականներով, գերազանցում է 330 000-ը

Աննա Կոստանյան 12.10.2023 - 10:22
12.10.2023 - 10:22 դիտում

Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց` այսինքն ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած, սակայն երկրի տարածքում մնացած անձանց թիվը գերազանցում է 330 000-ը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

«Գազայի հատվածում բնակչության զանգվածային տեղաշարժը շարունակվում է: Վերջին օրերին տեղահանված անձանց ընդհանուր թիվն ավելացել է 30 տոկոսով և այժմ կազմում է 338 934 մարդ, որոնցից ավելի քան երկու երրորդը ապաստան են գտել ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության ենթակայության տակ գտնվող դպրոցներում»,- հայտնում են ՄԱԿ-ից:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ