Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 18,4 հազարը, վիրավորներինը՝ 50 հազարը

Աստղիկ Խաչատրյան 12.12.2023 - 20:08
12.12.2023 - 20:08 դիտում

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 18,4 հազարը, իսկ վիրավորների թիվը՝ 50 հազարը։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրային։

«Գազայի հատվածում ագրեսիայի սկզբից ի վեր 18,412 մարդ է զոհվել, ավելի քան 50 հազարը՝ վիրավորվել»,- ասել է ալ-Կուդրան «Ալ-Աքսա» հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսրայելական կողմի զոհերի պաշտոնական թիվն էլ, իշխանության տարածած վերջին տվյալներով, կազմել է մոտ 1,2 հազար, ընդ որում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ։ Իսրայելական կողմը հայտնել է նաև ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ