Գազամատակարարման վերականգման համար կիրառվում են բոլոր հնարավոր լծակները. Արտակ Բեգլարյան

13.03.2022 - 23:38 դիտում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում։
May be an image of 14 մարդ, people standing և ներսումը
«Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը:
Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ:
May be an image of 2 մարդ, երեխա, people standing, people sitting և ներսումը
Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է գազամատակարարման վերականգնմանը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքին, Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն և իրավիճակը կկարգավորվի»,- նշված է գրառման մեջ:

Արտակ Բեգլարյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ և ներկայացրել ընթացիկ իրավիճակը

Արցախի Հանրապետության պետական…

Опубликовано Արցախի կառավարություն / Artsakh Government Воскресенье, 13 марта 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ