Գազալցակայանի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ

7.06.2024 - 00:19 դիտում

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- հայտնում են ոստիկանությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ