Բրյուսելում հանդիպել են Մևլութ Չավուշօղլուն և Տոյվո Կլաարը

Աննա Կոստանյան 21.03.2023 - 17:11
21.03.2023 - 17:11 դիտում

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Բրյուսելում հանդիպել Մևլութ Չավուշօղլուի հետ»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ