Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, ահաբեկչության չորս կասկածյալ է ձերբակալվել. ՌԴ ՔԿ

23.03.2024 - 13:28 դիտում

Ռուսաստանի Քննչական կոմիտեի վերջին տվյալներով Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալ է ձերբակալվել: Քննիչները սկսել են աշխատել ձերբակալվածների հետ:

Նշվում է, որ ահաբեկչության վայրում շարունակվում են քննչական գործողությունները, կատարվում է համերգասրահի տարածքի զննում:

Նախնական տվյալով՝ մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վնասվածքները և այրման նյութերից թունավորումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ