Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայ զինվորների գնդակահարության տեսանյութից

3.10.2022 - 22:03 դիտում

ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինվորների գնդակահարած տեսանյութի առնչությամբ: Դեսպանության տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ