ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան հանդիպում է կայացել

Աստղիկ Խաչատրյան 23.10.2024 - 22:18
23.10.2024 - 22:18 դիտում

Մերձավորարևելյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները շատ մոտ են:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

«Այժմ ամենահրատապ խնդիրը Մերձավոր Արևելքում իրավիճակի ողբերգական զարգացումն է։ Այս հարցերի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումները շատ մոտ են»,- ասել է Պուտինը։

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է երկու պետությունների առևտրային հարաբերությունների դրական դինամիկան՝ հայտնելով, որ առևտուրի ցուցանիշը 8 ամսում գրանցել է 6 տոկոս աճ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ