Բրազիլիայում հայտարարել են, որ Եվրոպան կարող է կորցնել Լատինական Ամերիկան

Աննա Կոստանյան 26.05.2022 - 12:59
26.05.2022 - 12:59 դիտում

Եվրոպան կարող Է կորցնել Լատինական Ամերիկան, ինչպես արդեն կորցրել Է Ռուսաստանը: Այդ մասին, հայտնել Է Բրազիլիայի Էկունոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:

«Ես եվրոպացիներին ասել եմ, որ կորցնում են Լատինական Ամերիկան: Եվ նրանք մենակ կմնան, եթե չհասկանան, որ հարկավոր Է ինտեգրվել»,-ասել Է նախարարը՝ հանդես գալով Դավոսի համաժողովում:

Նրա խոսքը մեջբերում Է G1 պորտալը: Գեդեսը նշել Է, որ կորոնավիրուսի համավարակի եւ Ուկրաինայում հակամարտության պատճառով արտադրական շղթաների խզման ֆոնին Բրազիլիան սննդամթերքի մատակարար դառնալու լավ հնարավորություններ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ