ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքը

18.07.2025 - 16:47 դիտում

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ այս համագործակցության հետագա զարգացումը մեծապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ