Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

6.11.2021 - 09:42 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակչում մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջել 4:1 հաշվով:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտություն էր կրել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ